Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին
10.09.2020 | 22:52

Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Սեպտեմբերի 10-ին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները»:


«Հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե անվտանգության և թե համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում»,- ասել է նա: «Հավաստվեց նաև լարվածության ապաէսկալացիայի շուրջ մեր հայտարարված դիրքոշումը: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է թուրքական Oruc Reis-ի (հետազոտական նավի) և ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել է Պեցասը:


ՆԱՏՕ-ն փորձում է հավասարահեռ դիրքորոշում ունենալ իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաէսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկուստեք պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ